Ամերիկյան SpaceX մասնավոր ընկերությունը, որը պատկանում է հայտնի գործարար Իլոն Մասկին, գաղտնի պայմանագիր է կնքել ԱՄՆ կառավարության հետ՝ 1,8 մլրդ դոլար արժողությամբ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ ընկերության փաստաթղթերին հղումով։
Ըստ WSJ-ի՝ պայմանագիրը կնքվել է 2021 թվականին: SpaceX-ը փաստաթղթերում նշել է, որ համաձայնագրով ստացված միջոցները առաջիկա տարիներին կդառնան իր եկամուտների կարևոր մասը, պնդում է թերթը։
Ընկերությունը չի հրապարակել «պետական հաճախորդի» անունը։ WSJ-ը գրում է, որ համաձայնագրի չափերն ու գաղտնիությունը ցույց են տալիս «տիեզերական արդյունաբերության գերիշխող ուժի՝ SpaceX-ի և ազգային անվտանգության կառույցների միջև աճող փոխկախվածությունը»։
Հրատարակության տվյալներով՝ ընկերությունն ամերիկյան բանակի հետ աշխատում է ավելի քան 20 տարի։ Մասնավորապես, 2002 թվականին իր հիմնադրումից անմիջապես հետո SpaceX-ը պայմանագիր է ստորագրել ԱՄՆ հետախուզության համար արբանյակի արձակման մասին:




























