Օրերս Հայաստան է այցելելու Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են իր դիվանագիտական աղբյուրները, այցի ընթացքում Սալեհին կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: