«Ես կարծում եմ, որ „Նաբուկո“-ն հենց այն նախագիծն է, որն արտահայտում է Ադրբեջանի ինչպես առեւտրային, այնպես էլ աշխարհաքաղաքական շահերը»,- «Դեյ.ազ»-ին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովը, մեկնաբանելով այսօր Անկարայում «Նաբուկո»-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: «Նաբուկո» նախագիծը պետք է ստորագրվեր եւ այն իրականացել է: Ադրբեջանը այդ երթուղու համր ոչինչ չի վճարելու: Դրա համար միջոցներ կտրամադրվեն այլ աղբյուրներից: Կարծում եմ, որ Ադրբեջանը ճիշտ ուղու վրա է: Ադրբեջանի շահերը ցույց են տալիս, որ ներկայումս մեր երկրում որպես հիմնական ռեսուրսներից մեկը հանդիսացող գազը պետք է վաճառվի, անկախ դրա երթուղուց` հյուսիսային, արեւելյան, թե արեւմտյան: Գլխավորը, որ գազը հոսի եւ Ադրբեջանը դրանից իր որոշակի օգուտն ստանա: Այդ ամենի թիկունքում կարող են կանգնած լինել քաղաքական շահեր, բայց դրանք չպետք է առաջնահերթ լինեն այն երկրների շահերին, որոնց ձեռնտու է նախագիծը",- ասել է Սադիխովը:

«Ես վստահ եմ, որ դա զուտ կոմերցիոն նախագիծ է, որն անհրաժեշտ է բոլոր այն երկրներին, րոնք այդ երթուղու ճանապարհին են: Այն, որ նախագիծը շրջանցում է Ռուսաստանը, չի նշանակում, որ այն ուղղված է ՌԴ դեմ: Ադրբեջանը Ռուսաստանին կապում է այլ նախագծեր, ուստի կարծում եմ, որնման համաձայնագրի ստորագրմանը պետք է մոտենալ սթափ, տրամաբանորեն եւ ելնելով սեփական աշխարհաքաղաքական շահերից»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ դեռեւս 2 ամիս առաջ Մոսկվայում Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները համաձայնություն էին ձեռք բերել, որ Ադրբեջանի «Շահ Դենիզ-2» հանքավայրի ողջ գազը, որը նախատեսված էր «Նաբուկո» նախագծով Եվրոպա հասցնելու համար, պետք է գնի Ռուսաստանը: