Ֆրանսիայում սկսվել է 80-ականներին հայտնի ահաբեկիչ «Կառլոս Շակալի»` վենեսուելացի Իլյիչ Ռամիրես Սանչեսի գործով դատավարությունը, հաղորդում է rosbalt.ru-ն:

Ինչպես հայտնում է TF1 հեռուստաալիքը, «Կառլոս Շակալը» պատասխանելու է չորս պայթյունների վերաբերյալ մեղադրանքներին: Այդ հանցագործություններն արվել են 1982-83 թվականներին: Ահաբեկչություններին զոհ էին գնացել 11 մարդ, մոտ 200-ը վիրավորվել էին: Կառլոսն իրեն մեղավոր չի ճանաչել ոչ մի կետով:

Նշենք, որ 61-ամյա Սանչեսը ներկայումս ցմահ ազատազրկում է կրում Ֆրանսիայում` 1975թ. ֆրանսիական գաղտնի ծառայության երկու գործակալների եւ մեկ ինֆորմատորի սպանության համար: