Ուկրաինայի նախագահի այցի վերաբերյալ տեղեկություն այս պահին չկա, բայց եթե նման այց լինի, ես կարծում եմ, որ դա կլինի տարածաշրջանային այց, այլ ոչ թե Հայաստան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Դիտարկմանը, որ գուցե հատուկ է նման տեղեկություն տարածվում՝ Ռուսաստանին Հայաստանի դեմ տրամադրելու համար, ԱԺ նախագահն ասաց. «Հիբրիդային պատերազմը Հայաստանի դեմ վաղուց է սկսվել, այն տարվում է շատ ինտենսիվ ու բացահայտ ձեւով: Երբ տարբեր մասնավորապես, ռուսական քարոզիչներ ցավոք սրտի, հաճախ հայկական աղավաղված ազգանուններով Հայաստանում միտինգներ ու երթեր են անոնսում ու դրանց մասին խոսում: Ուստի հիբրիդային պատերազմի մասին խոսելը մովետոն է, որովհետեւ դա հաստատված փաստ է»:
Նա նաև հայտարարեց. «Ինձ ռուսական պրոեկտ անվանելը վերջին հայտարարություններից հետո մեղք է»։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցների փոխանցմամաբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։











