Թուրքիայի արեւմտյան մասում գտնվող Իզնիք քաղաքում (պատմական Նիկեա) գտնվող Այա Սոֆիա եկեղեցին վերանորոգումից հետո բացվել է որպես մզկիթ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ որպես թանգարան գործող Այա Սոֆիա եկեղեցին վերանորոգումից հետո բացվել է որպես մզկիթ, որտեղ առաջին նամազն իրականացվել է Կուրբան բայրամի տոնին։
Եկեղեցու պատերին պահպանվել են Սուրբ Մարիամ Աստավածածնի եւ Առաքյալների որմնանկարները։
Ավելի վաղ հայտնի էր, որ այն վերանորոգումից հետո դառնալու է թանգարան։




























