Ադրբեջանը շարունակում է ավերել պատմամշակութային կոթողներն ու հաստատություններն օկուպացված Արցախի տարածքում:

Այս անգամ ադրբեջանական վանդալիզմի թիրախում է հայտնվել Մարտակերտ քաղաքի թանգարանը, հայտնում է «Karabakh Records» թելեգրամյան ալիքը։

Լուսանկարներում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները կոտրել թանգարանի ցուցափեղկերը։