Սիրիայի անվտանգության ուժերը նոյեմբերի 7-ին մտել են Հոմս, որը գրեթե մեկ շաբաթ գնդակոծում էին տանկերից:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, զինվորականներին հաջողվել է իրենց հսկողության տակ վերցնել քաղաքի կարեւորագույն թաղամասերից մեկը: Ներկայումս սկսվել է տների գրոհը, ընթանում են ձերբակալություններ:
Չնայած իշխանությունների կողմից Արաբական պետությունների Լիգայի ծրագրի ընդունմանը, որ արգելում է զրահատեխնիկայի օգտագործումը, սիրիական բանակը շարունակում է տանկերի գործածումը:
ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին նախազգուշացրել է Դամասկոսին, որ բռնությունների հետագա շարունակումը «աղետալի հետեւանքներ կունենա»:
Քաղաքի գնդակոծման արդյունքում զոհվել են տասնյակ մարդիկ, վիրավորվել են հարյուրավորները:




























