Վրացի գործարար եւ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մտադիր է համագործակցել ընդդիմության փաստացի առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի հետ:
Ինչպես հայտնում է «Գրուզիա-online»,-ը, Իվանիշվիլին հայտարարել է, թե իր եւ Բուրջանաձեի միջեւ կան որոշակի գաղափարական տարաձայնություններ, սակայն հուսով է հաղթահարել դրանք: «Այն հայտարարություններն ու գործողությունները, որ եղել են Նինո Բուրջանաձեի կողմից, հակասում են իմ սկզբունքներին: Ամենամեծ մեծ խոչընդոտն այն է, որ Բուրջանաձեն նախապատվություն է տալիս փողոցային ակցիաներին, ինչը ես անընդունելի եմ համարում: Բայց կարծում եմ` կարող ենք համագործակցել»,- ասել է ձեռնարկատերը:




























