Աստղագետների խումբը չափազանց կարմիր գերծանր սև խոռոչ է հայտնաբերել վաղ Տիեզերքում, հաղորդում է «Nature» ամսագրում:
Դիտարկումներն արվել են Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի (JWST) միջոցով։
Այն նման է եղեկ երեք կարմիր կետերի, որոնք իրականում ոսպնյակով պատճենված մեկ օբյեկտ են, որոնք գոյություն են ունեցել, երբ Տիեզերքն ընդամենը 700 միլիոն տարեկան էր:
Օգտագործելով սպեկտրները՝ գիտնականները կարողացել են հաստատել, որ կարմիր կոմպակտ օբյեկտը ակտիվ միջուկով գալակտիկա է, որի ներսում գերծանր սև խոռոչ կա։ Գազը պտտվում է սև խոռոչի գրավիտացիոն դաշտում և հասնում է շատ մեծ արագությունների, որոնք չեն նկատվում գալակտիկայի այլ մասերում։
Ներկայումս գիտնականները հստակ չգիտեն, թե ինչպես են առաջանում նման սև խոռոչները, բայց ենթադրվում է, որ դա տեղի է ունենում գազային հսկա ամպերի մասնատումից:




























