Արեւմուտքը, ԱՄՆ-ը եւ Իսրայելը դաշնակիցներ են փնտրում եւ հարձակում են պատրաստում Իրանի վրա ` վախենալով տարածաշրջանում Թեհրանի աճող ազդեցությունից: Այդ մասին, ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, մեկնաբանելով Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հայտարարությունը, թե Իսրայելն ավելի է հակվում իրանական խնդրի ռազմական լուծման տարբերակին` դիվանագիտական լուծումը նվազ իրատեսական համարելով:

«Այդ հիմարներին չէր խանգարի հասկանալ, որ Իրանը թույլ չի տա իր դեմ ինչ-որ բան ձեռնարկել»,- ասել է Ահմադինեջադը եւ հավելել, թե իր երկրի դեմ արշավը մեկ նպատակ ունի` փրկել Իսրայելը. «Իսրայելը արհեստականորեն պատվաստված մարմին է, որ միանշանակ  մեռնելու է, ընդ որում շատ շուտ»: