Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր հրաժարականի մասին լուրերն անհիմն է համարել:

«Իմ հրաժարականի մասին լուրերն անհիմն են: Չեմ հասկանում, ինչպես են դրանք տարածվում»,- Իտալիայի վարչապետի խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ իտալական լրատվամիջոցները ակտիվորեն քննարկում են Բեռլուսկոնիի հրաժարականի հարցը: Մասնավորապես` հրաժարականի հնարավոր ժամկետ է նշվում նոյեմբերի 8–ը, երբ խորհրդարնում 2010թ. բյուջեի հաշվետվության նոր քվեարկության ժամանակ կառավարությանը կարող է անվստահություն հայտնվել:

Հոկտեմբերի սկզբին այդ փաստաթղթի առաջին քվեարկության ժամանակ Բեռլուսկոնիի կաբինետը ձայների մեծամասնություն չէր ստացել, ինչն ստիպել էր, որ օրակարգում դրվի գործադիր իշխանության կողմից Իտալիայի համար կենսական բարեփոխումների իրականացման ունակության հարցը: