Սեւաստոպոլում հարգանքի տուրք են մատուցել  սանիտարական «Արմենիա» նավի թիմի եւ ուղեւորների հիշատակին: «Արմենիան» ֆաշիստական ավիացիայի կողմից հարվածի էր ենթարկվել եւ խորտակվել էր` Ղրիմից խաղաղ բնակչության տարհանման ժամանակ:  Այսօրվա միջոցառմանը մասնակցել են ՌԴ սեւծովյան նավատորմի նավաստիներն ու Սեւաստոպոլի ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Ղրիմի հարվային ափերի մոտ խորտակված նավի վրա, տարբեր գնահատականներով, գտնվել են  5 -10 հազար մարդ, այդ թվում` 23 հոսպիտալների բուժանձնակազմերը, Ղրիմի ղեկավարության ներկայացուցիչներ:  Փրկվել էր հաջողվել միայն ութ մարդու:

Սգո միջոցառումները Սեւաստոպոլում սկսվել են 11:25-ին, հենց այն ժամանակ, երբ նավի վրա են  ընկել ֆաշիստական տորպեդները: Ակցիայի մասնակիցները ծաղկեպսակներ եւ ծաղիկներ են դրել, իսկ ուղղափառ եկեղեցու հովիվը հոգեհանգստի կարգ է մատուցել: