Ուկրաինան այսօր` նոյեմբերի 7-ին Մեծ Բրիտանիային է հանձնել նախագահությունը Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում:
Ինչպես գրում է Սեգոդնյա.Ua-ն, հանձնման արարողությունը կայացել է Ստրասբուրգում Կոմիտեի նիստում:
Նշենք, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոն Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահի պարտականությունները ստանձնել էր մայիսի 11-ին:




























