Կարմիր ծովում այսօր` նոյեմբերի 7-ին խորտակվել է վթարային «Պելլա» լաստանավը: Պատճառը եղել է նավի վրա նոյեմբերի  3-ին բռնկված հրդեհը:

Ինչպես փոխանցում է  Lenta.ru-ն, նավը խորտակվել է միջազգային ջրերում,  750մ խորության վրա:  Ավելի վաղ Arab Bridge Maritime ընկերության ներկայացուցիչը  հայտարարել էր, որ հրդեհը չէր վնասել նավի իրանը եւ նրան խորտակում չէր սպառնում:

«ՌԻԱ Նովոստին» նշում է, որ Եգիպտոսի եւ Հորդանանի բնապահպաններին մտահոգում են էկոլոգիական հետեւանքները, քանի որ հայտնի չէ,  հրդեհի ժամանակ արդյոք այրվել է նավի վրա գտնվող վառելիքը (85 տոննա, որից 25 տոննան` դիզելայն վառելիք):

«Պելլա»  լաստանավի վրա գտնվել էր  ավելի քան  1200 մարդ, զոհվել էր միայն մեկ հոգի: