Հայ սպառողների շրջանում արդեն ձեւավորվում են բրենդների նախապատվության չափորոշիչներ եւ մշակույթ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտենց «Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի տնօերն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` Երեւանում անցկացված «Տրավա լավագույն բրենդ» մրցանակաբաշխության կապակցությումբ:

Սոցիոլոգիական հարցման, որին մասնակցել է 1650 մարդ Երեւանից եւ մարզերի խոշոր քաղաքներից, արդյունքների հիման վրա, ըստ Ա. Ադիբեկյանի, կարելի է գալ այն եզրահանգման, որ այս կամ այն բրենդի նկատմամբ նախապատվությունը ձեւավորվում է  ոչ այնքան  տվյալ ընկերության մեծության, որքան ծառայությունների կամ արտադրության ավանդույթների պահպանման իմիջի, ինչպես նաեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շնորհիվ: «Հենց այդ պատճառով էլ մի շարք ապրանքախմբերում, օրինակ,  կաթնամթերքի եւ մսամթերքի շուկայում, շատ ոչ մեծ բրենդների հաջողվել է գերազանցել առավել խոշորներին»,-հայտարարեց Ադրբեկյանը:

Ինչպես նշեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, շուկայի կարեւորագույն օրենքներից մեկը սպառողի անվերապահ ճշմարտացիությունն է: «Սա գրված եւ չգրված օրենք է: Այդ իսկ պատճառով ձեռներեցը պետք է անի ամեն ինչ, որպեսզի առավելագույնս հաշվի առնի սպառողի ճաշակն ու ցանկությունը»,-հայտարարեց Ա. Պողոսյանը:

Իր հերթին, ավելացրեց նա, սպառողը պետք է նախապատվությունը տա տեղական արտադրանքին: «Գնելով հայրենականը, մենք աջակցում ենք ոչ միայն տեղական արտադրողին, այլեւ ինքներս մեզ, մեր տնտեսությանը»,-հայտարարեց նա: