Նիկարագուայում նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթանակ է տարել գործող նախագահ Դանիել Օրտեգան:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Օրտեգան ստացել է ընտրողների ձայների 63,95%-ը, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է նրա մրցակցին` Անկախ լիբերալ կուսակցության ալյանսի թեկնածու Ֆաբիո Գադեին տրված ձայները (29,09%): Մնացած երեք թեկնածուները բավականին ետ են մնացել առաջատարներից:
Ընդդիմությունը Օրտեգայի առաջադրումը համարում է անօրինական, քանի որ Սահմանադրությունն արգելում է երկրի նախագահ առաջադրվել երկու ժամկետից ավելի: Օրտեգան 1979թ. ղեկավարել է Ազգային վերակառուցման կառավարությունը, 1984-1990 թթ. եղել է երկրի նախագահը, 2006 թ-ին նորից դարձել է նախագահ` հաղթելով նախագահական ընտրություններում:




























