ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն երկարացրեց Թեհրանի դեմ պատժամիջոցների կիրառումը, որոնք ընդունվել էին 1979թ. նոյեմբերի 14-ին Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո:
Ըստ ՌԻԱ Նովոստիի` Կոնգրեսին հասցեագրված Բարաք Օբամայի նամակում նշվում է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները չկարգավորվեցին, 1981թ. պայմանավորվածությունների կատարման գործընթացն անավարտ մնաց, այդ պատճառով հին պատժամիջոցները երկարացման ենթակա են:
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ ներկայիս ղեկավարի այդ որոշումը տեխնիկական է, քանի որ արդեն երեք տասնամյակ ԱՄՆ նախագահները երկարացնում են այդ փաստաթղթի գործողության ժամկետները:




























