Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ եւ քննարկել երկկողմ հարաբերությունները եւ իրավիճակը Գազայի հատվածում, տեղեկացրել է IRNA-ն։
Իրանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է համատեղ ջանքերի շարունակման անհրաժեշտությունը երկրի նախագահի՝ վերջերս Անկարա կատարած այցի ժամանակ ձեռք բերված համաձայնագրերի կատարման ուղղությամբ։
Աբդոլահիանը հիշատակել է Գազայի իրադարձությունները՝ դատապարտելով Իսրայելի գործողությունները պաղեստինցիների դեմ։ Նա հույս է հայտնել, որ Իսլամական համագործակցություն կազմակերպության գործողություններն առաջիկայում արդյունավետ կլինեն «օկուպացիոն վարչակարգի ցեղասպանությունը եւ Իսրայելի ապարտեիդը կանգնեցնելու ուղղությամբ»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն իր հերթին նշել է Իրանի նախագահի Անկարա կատարած այցի կարեւորությունը եւ ընդգծել, որ Անկարան պատրաստ է զարգացնել համագործակցությունը Թեհրանի հետ։
Նա նաեւ ընդգծել է իսլամական երկրների միջեւ համակարգման անհրաժեշտությունը՝ «սիոնիստների ագրեսիային դիմակայելու եւ դադարեցնելու ուղղությամբ»։





























