Ադրբեջանի բնակիչը սպանել է սեփական կնոջն ու վիրավորել ինքն իրեն։ Միջադեպը տեղի է ունեցել Գոբուստանում, տեղեկացրել է APA-ն։

Նշվել է, որ մարտի 2-ին, ժամը 11.30-ին մոտ ոստիկանությունը տեղեկություն է ստացել Գոբուստանի բնակիչ Գյունել Թաիր գըզը Սադիգովայի մահվան մասին ծակող-կտրող վերքերից։

Կասկածվողը՝ Մուրսալ Ալիսլամ Ջաբարով օղլուն, միջադեպից հետո վնասել է իրեն եւ հոսպիտալացվել։

Վարվում է հետաքննություն։