Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մինչեւ տարեվերջ կայցելի Հայաստան: Այս մասին, այսօր` նոյեմբերի 8-ին, հայտնել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիի հետ համատեղ ասուլիսում:
Նախարար խոսքով, ասուլիսին նախորդող հանդիպման ժամանակ, երկու երկրների ԱԳ նախարարներն, այլ հարցերի թվում, քննարկել են նաեւ Ահմադինեժադի Հայաստան այցելության նախապատրաստամն հարցը:




























