Ֆիննական ծոցի վրա անհայտ թռչող օբյեկտ է խոցվել, ենթադրաբար անօդաչու թռչող սարք, հայտնում է Fontanka-ն։
Նշվում է, որ ակտիվացվել է զենիթահրթիռային համակարգը, որը գտնվում է Լենինգրադի մարզի Լոմոնոսովի շրջանում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Սանկտ Պետերբուրգին անօդաչու թռչող սարքի առաջին հարվածի մասին։
Քաղաքի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի խոսքով՝ միջադեպը գրանցվել է Կրասնոգվարդեյսկի շրջանում։
«Զոհեր չկան։ Մասամբ վնասվել է երկու տների պատշգամբների ապակեպատումը։ Տուժած բնակարանների բնակիչները տարհանվել են»,- նշել է նահանգապետը՝ Telegram-ի իր ալիքում։





























