Ես դեռ իմ հույսը չեմ կտրել, ժամանակը կգա, ամեն ինչ պարզ կլինի: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Արցախի խնդրին:
Նրա խոսքով՝ 90-ականներին իրենք էլ չէին պատկերացնում, որ կարող էին տարածքներն ազատագրել և միայն Վազգեն Սարգսյանի շնորհիվ համախմբվելու միջողով է հաջողվել հասնել դրան։
Դիտարկմանը, որ Սպարապետը ժամանակին խոսել է նաև Մեղրիի մասին, մինչդեռ այժմ խոսվում է միջանցք տալու մասին, Սասուն Միքայելյանն արձագանքեց․ «Ո՞վ է խոսում միջանցք տալու մասին։ Ամբողջ պայքարը գնում է հենց այդ միջանցքի համար, որ չպիտի տանք»։











