Ներքին Հանդի ուղղությամբ տեղի ունեցածի վերաբերյալ քննությունը դեռ ավարտին չի հասել. ավարտական փուլին հասնելու պարագայում դրա մասին կտեղեկացվի: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Հարցին, թե արդյոք Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը հնարավոր համարում է, որի մասին նախօրեին խոսեց Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը, Ասրյանը պատասխանեց. «Համագործակցության շրջանակներում պաշտպանական գերատեսչություններ իրականացնում են իրենց առջեւ դրված խնդիրները, իսկ թե պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում ինչ հարցեր են քննարկվել, ես դրանք եւս դասում եմ գաղտնի հարցերի շարքին, ու ձեր հարցին կպատասխանենք համապատասխան հարցադրման դեպքում, մամուլի քարտուղարի միջոցով»:











