Հուսով ենք, վրացի տատիկները Հայաստանն այսուհետ առանց համացանցի չեն թողնի: Այս մասին, նոյեմբերի 8-ին, Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիայի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
«Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Հայաստանին համացանցային կապով ապահովելու հարցը, եւ մենք մեծ հույս ունենք, որ Հայաստանին առանց համացանցի թողած տատիկը հաջորդ անգամ այդպես չի վարվի», - նշել է Վարդանյանը:
Հիշեցնենք, Վրաստանի 75-ամյա բնակչուհին մի քանի ժամով Հայաստանին զրկել էր համացանցից: Կինը վնասել էր օպտիկամանրաթելային լարը, ինչի պատճառով մարտի 28-ին Հայաստանը եւ Վրաստանի մեծ մասը մնացել էին առանց համացանցի:
Տարեց կինը հայտնել էր, որ Մցխեթի շրջանի Քսանի կյուղի շրջակայքում հողի մեջ պղինձ էր որոնել: Պեղումների արդյունքում նա վնասել էր լարը: Գրեթե անմիջապես դեպքի վայր էր ժամանել պահակախումբը եւ բռնել կնոջը:




























