Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանների բնակիչները այսօր հավաքվել էին Կառավարության շենքի մոտ։ Նրանց թվում էր նաև արցախցի զոհվածի ծնող, որը կառավարության մոտ էր եկել, պահանջելով իրեն ցածր տոկոսներով բնակարան տրամադրել։

«Այսօր բնակարն գնելու խնդիր ունեմ։ Հավաստագիր տվել են, բայց բանկերը գործարք չեն անում։ 5 ընտանիքով այնպիսի տան մեջ եմ ապրում, խոնավ ու վատ պայմաննրով, վարձն էլ չենք կարողանում տալ։ Բանկերին դիմում եմ, որ բնակարան տրամադրեն, սակայն մերժում եմ ստանում»,- պատմեց զոհվածի հայրը։

Նշենք, որ արցախցիները բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց բնակարաններ տրամադրել։ Նրանք նշում էին, որ այլևս հնարավոր չէ վարձով բնակարաններում ապրել՝ թե՛ պայմաններով, թե՛ վարձավճարով պայմանավորված։