Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, որտեղ բանակցություններ կվարի երկրի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ, հայտնում է ТАСС-ը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանմանը։
Նախատեսվում է միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր ստորագրել։
Միշուստինի ծրագրում է նաև այց Ադրբեջանի գորգի ազգային թանգարան և Ադրբեջանի Սամադ Վուրգունի անվան պետական ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոն:





























