Բաքվում տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև տնտեսական, հումանիտար և մշակութային հարաբերությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Ալիևը, մասնավորապես, ասել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարող են լինել երկու հարևան բարեկամ պետությունների հարաբերությունների օրինակ։

Նա Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցությունը բնութագրել է որպես տարածաշրջանային կայունության և անվտանգության կարևոր գործոն։

Միշուստինն իր հերթին շնորհավորել է Ալիեւին արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։