12-ամյա տղայի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ կասկածվող Վրաստանի քաղաքացին Կիսլովոդսկում կկանգնի դատարանի առաջ, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ, գործը վերաբերում է 2002 թվականին երկու երիտասաարդների կողմից 12-ամյա տղայի նկատմամբ իրականացրած սեռական բռնությանը:

Մեղադրյալներին գտնելու համար հետախուզում էր հայտարարվել դեռ 2007 թվականին: Նրանցից մեկը` Դենիս Պետրովը, միանգամից ձերբակալվել է, իսկ մյուսին` Վրաստանի քաղաքացուն, ոստիկաններին հաջողվել է ձերբակալել միայն այս տարի` հուլիսին:

Նրա դեմ հարուցված գործն արդեն ուղարկվել է դատարան: