Կապան քաղաքի «Կարապետի գյոլեր» կոչվող լճակում այսօր` նոյեմբերի 8-ին, ժամը 15:47-ին դիակ են հայտնաբերել:

Հայաստանի ԱԻն մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը եւ օպերատիվ խումբը:

Փրկարարները լճից դուրս են բերել Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 22/26 շենքի բնակիչ, 68-ամյա Բելլա Հայրապետյանի դին եւ հանձնել են շտապօգնության աշխատակիցներին: