Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է ընթանա երկրների ինքնիշխանությանը, փոխադարձության և հավասարության սկզբունքներին համապատասխան։ Այս մասին Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը նշել է, որ իր գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումների մասին և հաստատել Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Նրա խոսքով՝ ամենակարևոր խնդիրը մնում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և սահմանի հետագա սահմանազատումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, այսինքն՝ սկզբունքներ, որոնք կողմերը բազմիցս հաստատել են՝ Պրահայում, Սոչիում, Բրյուսելում։ Ինչպես նշել է նախարարը, այս սկզբունքով խաղաղություն հաստատելը կարևոր կլինի ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլև կտա տնտեսական արդյունքներ։ Այս կապակցությամբ ՀՀ-ն հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ,
որը ենթադրում է երկրների ինքնիշխանության ներքո հաղորդակցությունների ապաշրջափակում՝ փոխադարձության և հավասար մոտեցման հիման վրա։ Աշխատանքները շարունակվում են»,- հավելել է արտգործնախարարը։





























