Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) նախագիծը: Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որը անցկացվում էր Հայաստանում բելգիական բիզնեսի շաբաթի շրջանակներում, Բելգիայի պաշտոնական անձանց պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանի հարկային ռեժիմի եւ կառավարության` ԱՏԳ-ի հարցում ցուցաբերվող մոտեցումներին:

«Այնտեղ աշխատող բիզնեսը ազատվելու է բոլոր տեսակի հարկերից, միակ պարտականությունը դառնալու է սոցիալական մուծումների իրականացումը: Ստեղծելով բիզնեսի նման նպաստավոր պայմաններ` մենք հույս ունենք իրականացնել կենսունակ նախագծեր, որոնք չեն հիմնվելու պետական սուբսիդիաների վրա»,-հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նա հիշեցրել է, որ գոտիներից մեկը տեղակայվելու է «Զվարթնոց» օդանավակայանից ոչ հեռու եւ նախատեսված է լինելու գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար, մյուսը` «Մարս» ՌԲՀ-ի եւ Մեգրելյանի անվան նախկին ինստիտուտի տարածքում, երրորդը ստեղծվելու է Գյումրիում:

Նախարարը նշել է, որ Ազատ տնտեսական գոտիների մասին օրինագիծը արդեն ընդունվել է, իսկ դրան կից մի քանի ենթաօրենսդրական ակտեր ընդունվելու են մինչեւ տարվա վերջ: