Հայաստանի ողջ տարածքում, նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է, իսկ Ստեփանավանի եւ Սելիմի լեռնանցքի որոշ հատվածներում առկա է մերկասառույց:
Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման աշխատանքներ: Բոլոր ավտոճանապարհները բաց են երթեւեկության համար:




























