Լեհաստանի Սեյմի նախագահ է ընտրվել կինը` 54-ամյա բժշկուհի Էվա Կոպաչը: Մինչ այդ նա, Դոնալդ Տուսկի կառավարությունում զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», Սեյմի խոսնակի պաշտոնին հավակնում էին երկու թեկնածուներ` Էվա Կոպաչը (իշխող «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցություն) եւ Մարեկ Կուխչինսկին (ընդդիմադիր «իրավունք եւ արդարություն» կուսակցություն):

Քվեարկության արդյունքում, Կոպաչը կրկնակի ավելի շատ ձայն է ստացել` 300 ձայն: Որոշում կայացնելոր համար անհրաժեշտ էր 277 ձայն: