Միացյալ Նահանգները, պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո, ձգտում է խուսափել Իրանի հետ պատերազմից, ասել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Մայքլ Կուրիլլան ամերիկյան Կոնգրեսում ելույթի ժամանակ՝ պատասխանելով հարցին. արդյոք Միացյալ Նահանգները ցանկանում է խուսափել Իրանի հետ պատերազմից:

Նրա խոսքով, իրանամետ խմբավորումների դեմ ամերիկյան հարվածների արդյունքում Իրաքում և Սիրիայում ԱՄՆ կոնտինգենտը մեկ ամսից ավելի է՝ 32 օր չի ենթարկվել հարձակման։

Զորավարը վստահեցրել է, որ Իրանը նույնպես փորձում է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ բախումից։