ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Բրյուսելում, հանդիպումներ է ունեցել Եվրոպայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների հետ եւ նպատակ ունի ՕԵԿ-ը դարձնել ԵԺԿ-ի անդամ:

Մանսավորապես, Ա. Բաղդասարյանը հանդիպել է ԵԺԿ նախագահ Ուիլֆրեդ Մարթենսի հետ եւ նշել, որ ՕԵԿ-ի գաղափարները լիովին համահունչ են ԵԺԿ դավանած արժեքներին: Նա հանդիպումներ է ունեցել նաեւ Եվրապառլամենտում Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Հոլանդիայի ներկայացուցիչների հետ եւ քննարկել հետագա համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: 

Այնուհետեւ Արթուր Բաղդասարյանը մասնակցել Եվապառլամենտի Քաղաքական համաժողովին, որտեղ քննարկվել է ՕԵԿ-ի անդամագրումը ԵԺԿ-ին:  Իր ելույթում Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ՕԵԿ-ի պատմությունը եւ գործունեության հիմնական ուղղությունները:

«Մենք Հայաստանի եվրաինտեգրման հաստատուն աջակիցներից ենք եւ շատ ջանքեր ենք գործադրում բարեփոխումները առաջ մղելու համար: Մենք պետք է կարողանանք խորացնել եվրոպական արժեքներին համահունչ բարեփոխումները մեր երկրում: Այսօր աշխարհում շուրջ 7 մլն. հայություն է ապրում, որից 1 մլն. Եվրոպայում, 2.5 մլն ՌԴ-ում, ավելի քան 1 մլն. ԱՄՆ-ում: Սա նշանակում է, որ մենք պետք է վարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն` հավատարիմ մնալով մեր ազգային արժեքներին, միեւնույն ժամանակ կարողանանք ինտեգրվել քաղաքակիրթ եվրոպական ընտանիքին»,-ասել է նա: