Վրաստանում, Սամեգրելոյի շրջանի գյուղերից մեկի մոտակայքում գնացքը վրաերթի է ենթարկել 52-ամյա Մերաբ Միքեթաձեին, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Սամեգրելոյում, Ճալադիդի գյուղի մոտակայքում:

Ըստ գործակալության, Գնացքը Միքեթաձեին վրաերթի է ենթարկել ռելսերի վրա աշխատանք կատարելու ժամանակ: Ենթադրվում է, որ հորդ անձրեւի ձայնի պատճառով զոհը գնացքի ձայնը չի լսել:

Գործակալության տեղեկատվությամբ, հանգուցյալի դին տեղափոխել են Քութաիսիի բժշկական փորձաքննության բյուրո:

Նշենք, որ հանգուցյալի թաղման ծախսերը ամբողջությամբ կփոխհատուցի պետությունը: