Լիբիայի ազատագրության ճակատը, որի անվան ներքո միավորվել են Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմնակից ակտիվիստները, հայտարարել է «դավաճանների ոչնչացման սեզոնի» սկիզբը:

Ինչպես հաղորդում է MIGNews.com-ը, Ճակատի հայտարարության մեջ ասվում է.

«Մենք պատրաստ ենք Անցումային ազգային խորհրդի բոլոր առաջնորդների ոչնչացման արշավ սկսել: Մենք կսպանենք նրանց բոլորին, մեկը մյուսի հետեւից: Մեր ցուցակում 500 անուն կա: Մենք անընդհտ ընդլայնելու ենք մեր ցուցակը: Բոլոր դավաճանները պետք է ոչնչացվեն»:

Ճակատն իր վրա է վերցրել ալ-Ամին ալ-Մանֆուր ալ-Մանֆայի սպանության պատասխանատվությունը, ով Քադաֆիի որդու` Սեյֆ ալ-Իսլամի օգնականն էր, բայց անցել էր ապստամբների կողմը եւ սկսել էր աշխատել Անցումային ազգային խորհրդի համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մուամար Քադաֆին եւ նրա որդին` Մութասիմը սպանվել են հոկտեմբերի 20-ին` լիբիական Սիրտ քաղաքում: