Համակարգչային անվտանգության հայտնօ փորձագետ Չարլի Միլլերը զրկվել է Apple-ի ծրագրային ապահովման մշակման լիցենզիայից, երբ հայտնաբերել է հերթական խոցելի կետը նոր iPhone-ի եւ iPad-ի ծրագրային ապահովման մեջ:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, Միլլերը հայտնաբերել է, որ Apple-ի արտադրանքի համար նախատեսված InstaStock ծրագիրն իր մեջ գաղտնի կոդ է պարունակում, որը թույլ կտա շրջանցել սարքի պաշտպանությունը iOS բազայում:
Փորձագետին հաջողվել է հեռավորության վրա գտնվելով հեռախոսի հիշողությունից լուսանկարներ ուղարկել, պատճենել կոնտակտները, ակտիվացնել սմարթֆոնի վիբրամոտորը:
Նշենք, որ վերջին 4 տարում Չարլի Միլլերը տասնյակ խոցելի կետեր է հայտնաբերել iOS и Mac OS X պլատֆորմներում:

























