Լիբիայում պղծվել եւ ոչնչացվել են Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի հարազատների շիրիմները:
Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, Քադաֆիի հարազատ Սիրտ քաղաքի գերեզմանոցում ավերվել են ալ-կազազաֆա ցեղի ներկայացուցիչների, այդ թվում Քադաֆիի մոր, քեռու եւ երկու այլ հարազատների գերեզմանները:
Կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ջիհադի հոսք» խմբավորումը, որն իրեն համարում է «Ալ Քաիդա»-ի մաս:
Վանդալները կոտրել են շիրիմի քարերը, գերեզմանից հանել են հանգուցյալների ոսկարներն ու այրել: Պղծվել է նաեւ Քադաֆիի հոր գերեզմանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Մուամար Քադաֆին եւ նրա որդին` Մութասիմը, հոկտեմբերի 20-ին գերի են վերցվել եւ սպանվել: Նրանց մարմինները տեղափոխվել են Միսրատա քաղաք:

























