Իրանի և Քաթարի ԱԳ նախարարները քննարկել են Գազայի ճգնաժամի կարգավորման և Պաղեստինում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված քաղաքական ջանքերը, հայտնում է Tasnim-ը։

Շաբաթ երեկոյան Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Քաթարի նրա գործընկեր շեյխ Մոհամմադ բին Աբդուլ Ռահման Ալ Թանին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ վերջին հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները, ներառյալ Գազայի ճգնաժամը։

Երկու բարձրաստիճան դիվանագետներն էլ ընդգծել են հարաբերություններում աճող միտումը շարունակելու և երկկողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։

Խոսվել է նաև Գազայի հատվածում տեղի ունեցած վերջին զարգացումների և ճգնաժամին վերջ տալու համար առաջ քաշված նախաձեռնությունների մասին։

Կողմերն ընդգծել են այդ նպատակով ջանքերի և քաղաքական խոհեմության ակտիվացման անհրաժեշտությունը։