Թուրքիայի ֆինանսների նախարարության կայքը ենթարկվել է PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հաքերների հարձակմանը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցներին հաջողվել է վերացնել PKK-ի հարձակման հետեւանքները եւ ջնջել կայքում տեղադրված PKK-ի քարոզչական գրությունները։