Ստամբուլի «Արազ» հրատակաչատանը լույս է տեսել Նուրիցա Մաթոսյանի «Սեւ հրեշտակ» գիրքը, որը պատմում է Վանում ծնված հայազգի հայտնի նկարիչ Արշիլ Գորկիի կյանքի մասին:
Նշվում է, որ Նուրիցա Մաթեւոսյանի 20 տարվա աշխատանքներից հետո հրատարակված գրքում ներկայացված է հայ նկարչի կյանքը սկսած ծնունդից միչեւ ինքնասպանություն։ Գրքի առաջաբանում ներկայացված են նաեւ Արշիլ Գորկիի կյանքից սեւ ու սպիտակ լուսանկարներ եւ նրա ստեղծագործությունների գունավոր լուսանկարները:
Մաթոսյանն առաջաբանում նշում է, որ Հրանտ Դինքը շատ է ուզել, որ այս գիրքը թարգմանվի թուրքերեն։
Նշենք, որ Արշիլ Գորկին (Ոստանիկ Մանուկ Ադոյան) ծնվել է 1904-ին, Վանի Խորգոմ գյուղում։ Ցեղասպանության տարիներին գաղթել է Արեւելյան Հայաստան, իսկ ավելի ուշ ԱՄՆ։ 1948-ին նա ԱՄՆ-ում ավտովթարի է ենթարկվել, որի հետեւանքով նրա աջ ձեռքը անաշխատունակ է դարձել։ Չդիմանալով դժվարություններին՝ Գորկին 1948-ին ինքնասպան է եղել։
Գորկին ԱՄՆ-ում համարվում է 20-րդ դարի առանցքային արվեստագետներից մեկը։




























