Ռուսական միջմոլորակային «Ֆոբոս-Գրունտ» կայանը, որը դուրս է բերվել Երկրի ուղեծիր «Զենիթ- 2SB» հրթիռակրի կողմից դուրս չի եկել Մարսի տարածք:

«Ինտերֆաքս» գործակալության աղբյուրի կարծիքով, կայանի աշխատանքի դադարեցման պատճառ կարող է դառնալ կառավարման համակարգում առաջացած խնդիրները: Աղբյուրները հայտնել են, որ «Ֆոբասի» կառավարման համակարգը մինչեւ վերջ չի մշակվել եւ անհաջողության ռիսկը շատ մեծ է: Ցավոք սրտի, վատագույն կանխատեսումները արդարացվեցին, եւ առաքելության փրկության հավանականությունը շատ քիչ է:

Ռոսկոսմոսի ղեկավար Վլադիմիր Պոպովկինը նշում է արտահաստիքային իրադրության հավանական պատճառները. ծրագրային ապահովման ձախողում եւ սարքավորման խաթարում:

Կայանի թռիչքը ծրագրվում էր իրականացնել դեռ երկու տարի առաջ, բայց տեխնիկական պատճառներով հետաձգվել է 2011-ի նոյեմբեր: