Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը։

Ինչպես հաղորդում է АПА-ն, հանդիպմանը մասնակցում են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։

Եռակողմ հանդիպման շրջանակներում նախատեսվում է արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիս։