Մոտ տասօրյա թանկացման գործընթացից հետո ամերիկյան դոլարը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 9-ին փոքր-ինչ զիջեց իր դիրքերը: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 384.05 դրամ` երեկվա 385.42-ի համեմատ:

Հոկտեմբերի 25-ից հետո դոլարը թանկացել է մոտ 7.5 դրամով:

Ընդհանուր առմամբ, այսօր բորսայում վաճառվել է 2.15 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է առավելագույնը 383-ով, վաճառվում նվազագույնը` 385-ով: