Ռուսաստանը եւ Վրաստանը նոյեմբերի 9-ին Ժնեւում Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը ՌԴ-ի միանալու մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնել է Շվեյցարիայում Վրաստանի դեսպանը:
Ռուսաստանի ԱՀԿ մտնելու գործընթացը կարող է ավարտվել 2011թ. դեկտեմբերի 15-ին: 2011թ. նոյեմբերի 11-ին աշխատանքային խումբը պետք է որոշում կայացնի ՌԴ-ի ԱՀԿ-ին միանալու մասին, այնուհետեւ այն կներկայացվի ԱՀԿ անդամ երկրների նախարարական հանդիպմանը, որը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 15-ին: Այս հանդիպման ընթացքում ԱՀԿ մտնելու գործընթացը կավարտվի, կմնա միայն վավերացնել այն, գրում է «РБК»-ն:
Հիշեցնենք, որ երկար ժամանակ Ռուսաստանի մուտքը ԱՀԿ փակ էր, քանի որ 2008թ. դեպքերից հետո Վրաստանը կանգնեցրել էր գործընթացը` բողոքելով Ռուսաստանի նախագահի կարգադրության դեմ, որով դադարեցվում էին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:




























