Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, որպես հիմնական նորամուծություն, հեղինակները նշում են Թվիթերի միկրոբլոգների որոնման նոր գործառույթը, սակայն այն առայժմ հասանելի է բրոուզերի միայն անգլերեն, պորտուգալերեն, սլովեներեն եւ ճապոներեն տարբերակների համար:
Բացի այդ, փոխվել է բրոուզերում կողմնակի այլ ծրագրերի տեղակայման կարգը: Այժմ օգտվողն ինքը պետք է հաստատի այդ հավելյալ ծրագրերի միացումը:
Նաեւ հնարավորություն է ընձեռվում գործարկել բրոուզերը պահպանված որոնումներով` առանց դրանց բովանդակությունը բեռնելու: Էջերը կբեռնվեն միայն համապատասխան որոնման վրա սեղմելուց հետո: Բրոուզերի գործարկումն արագացնող գործառույթը կարելի է միացնել Mozilla Firefox 8-ի հիմնական կարգավորումներում:
Այլ նորամուծությունների շարքում նշվում է նաեւ WebGL եւ HTML5-ի հետ աշխատանքի բարելավումը:




























