Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկահիտո Հարադան (նստավայրը՝ Մոսկվա) այսօր՝ նոյեմբերի 9-ին, հանիպել է Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ։ Նա նշել է, որ տպավորված է Հայաստանում ճապոներենի ուսուցման մակարդակով։ Դա է վկայում Մոսկվայում կայացած ճապոներենի միջազգային մրցույթի արդյունքը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրել է 6-րդ տեղը։
Նշենք, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում արդեն երկրորդ տարին է, որ ճապոներեն է ուսուցանվում։ Հանդիպման ավարտին դեսպանը ուսանողների հետ մասնակցել է ճապոներենի դասին։
Նշենք, որ Տիկահիտո Հարադան նորանշանակ դեսպան է, եւ այս այցը Հայաստան առաջինն է։




























