Իրանի եւ Ադրբեջանի էներգետիկ գերատեսչությունների ներկայացուցիչները ընդգծել են համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը ջրա- եւ էլեկտրամատակարարման ոլորտներում, տեղեկացրել է Tasnim-ը։

Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը եւ նրա ադրբեջանցի գործընկեր Փարվիզ Շահբազովը քննարկել են փոխադարձ համագործակցության ծրագրերը հատկապես «Կիզ-Քալասի» եւ «Խոդա-Աֆարին» ջրամբարտակների համատեղ նախագծերի վերաբերյալ։

Մեհրաբիանը տեղեկացրել է, որ «Կիզ-Քալասի» ամբարտակը կբացվի մոտ ապագայում, արարողությանը կմասնակցեն Իրանի եւ Ադրբեջանի նախագահները։

Էներգետիկայի նախարարները բանակցություններ են վարել նաեւ իրանական էլեկտրացանցը Ադրբեջանի միջոցով ռուսականին միացնելու վերաբերյալ

Սպասվում է, որ «Կիզ-Քալասի» ամբարտակը՝ 62 մլն խորանարդ մետր հզորությամբ, ջրով կապահովի Խոդա-Աֆարին գավառի ոռոգման եւ դրենաժային ցանցերը Իրանի հյուսիսարեւմտյան նահանգում՝ Արեւելյան Ադրբեջանում։ Ջրամբարտակի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանը հաշվարկված է տարեկան 270 ՄՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու համար։